Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

ՈՒ՞մ դիմել, ո՞վ գիտի

ՈՒ՞մ դիմել, ո՞վ գիտի
25.05.2025 | 10:33

Կառավարության նիստերի դահլիճում ծննդյան տարեդարձ նշելու համար ու՞մ է պետք դիմել, ո՞վ գիտի: Շաբաթ կամ կիրակի օրով, իհարկե, հո մենք «հնաոճ անկիրթ» չե՞նք` աշխատանքային օրվա համար դիմենք:

Ամեն դեպքում, ոնց գցում-բռնում եմ, придется «կառավարության գլխին» դիմել...

Ինքը, իր կառավարությունը, իր կառավարության նիստերի դահլիճը՝ առանց իրեն դժվար, թե գործը գլուխ գա:

Президентский-ն էլ վատ տեղ չի, բայց Հանրապետության հրապարակում չի, էլի...

Արգամ ՊՈՂՈՍՅԱՆ

Հ.Գ.

Փողագարության գծով աշխարհում 1-ին տեղը զբաղեցնող 4,5-հազարամյա «պանծալի» ազգ իմ, ողբամ զքեզ... «Իշխանները՝ ապստամբ, գողերին գողակից, կաշառակեր, կծծի, ժլատ, ագահ, հափշտակող, աշխարհ ավերող, աղտեղասեր, ծառաներին համամիտ»:

Դիտվել է՝ 3027

Մեկնաբանություններ